ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լորդերը վարչապետին ասացին՝ այո

Լորդերը վարչապետին ասացին՝ այո
14.03.2017 | 20:35

Մեծ Բրիտանիայի Լորդերի և Համայնքների պալատները համաձայնություն տվեցին Բրեկզիտին, վարչապետ Թերեզա Մեյը հնարավորություն է ստանում սկսել Եվրամիությունը լքելու բանակցությունները, երբ ստանա Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:


Շոտլանդիայի առաջին նախարարը պահանջել է անկախության նոր հանրաքվե անցկացնել 2018-ին կամ 2019-ին: Ըստ The Times-ի՝ Մեյը կմերժի այս խնդրանքը:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ